ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Սա ծրագիր չէ, այլ հռչակագիր»

«Սա ծրագիր չէ, այլ հռչակագիր»
24.05.2013 | 12:49

Այսպես բնորոշեց կառավարության ծրագիրը ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա նշեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, քանի որ այն պարունակում էր անորոշ ձևակերպումներ, ներկայացված չէին մի շարք խնդիրներ, ինչպես, օրինակ, նոր ատոմակայանին վերաբերող հարցը:
«Հայաստանի իշխանություններն ունակ չեն իրականացնելու լուրջ, հիմնարար բարեփոխումներ, ինչը խոսում է ոչ ժողովրդավար իշխանության մասին»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը: Նա կարծիք հայտնեց, թե իշխանությունը պետք է պատրաստ լինի հեղափոխություն իրականացնելուց հետո իշխանությունից զրկվելու իրողության հետ:
Ներկայիս իշխանություններին Արծվիկ Մինասյանը նմանեցրեց Րաֆֆու քավոր Պետրոսին՝արտաքուստ նմանվում են սրբերի, իսկ իրականում ներքուստ պատրաստ են հանցանք գործելու: Ըստ այդմ էլ՝ իշխանության մեջ կարծրանում է անհանդուրժողականությունը, անպատասխանատվությունը, ցինիզմը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ